Ալեն Սիմոնյանը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել – armeniatoday.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական 3 նոր նախաձեռնություն է ներկայացրել, որոնք կներկայացնի ԱԺ նոր գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին։ Նա այս մասին տեղեկացրել է տեսանյութի միջոցով։

Սիմոնյանը նշել է, որ նախաձեռնություններն ԱԺ-ն կհասցնի ու կքվեարկի առաջիկա օրերին կամ արտահերթ քվեարկությամբ։

Առաջին նախաձեռնությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն և վերցնելուն։ Խոսնակի խոսքով՝ նախկինում մինչև 7 տարի ազատազրկում էր նախատեսվում ընտրակաշառք վերցնելու համար, իսկ 8 տարի՝ ընտրակաշառք տալու համար։ Այժմ պատիժը կխստացվի կխստացվի ու կսահմանվի 9-10 տարի ազատազրկում։

Երկրորդ օրենսդրական նախաձեռնությամբ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր կտեղադրվի ՀՀ դրոշը։ Ըստ խոսնակի՝ դրոշի մակերեսը պետք է լինի նվազագույնը 1X2-ի վրա։

Երրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է պատգամավորների երդման տեքստը փոխելուն։ Ըստ նրա՝ տեքստը պետք է լինի այսօրվա իրականությանը, պետությանը և օրենսդրությանը ավելի համահունչ։

«Հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովորդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը»,- պարզաբանել է ԱԺ նախագահը։

Leave a Comment