Առողջապահական ապահովագրության գումարները սպառվա՞ծ են. նախարարի արձագանքը

Ես չգիտեմ, որտեղից են ասում, որ առողջության ապահովագրության գումարները սպառված են։ Մենք ունենք բանաձև որով մենք հիմնադրամին բյուջեից տալիս ենք շահառուների թվով գումար, և այդ գումարները տրամադրված են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով պնդումներին, թե ընտրություններից հետո՝ մինչև տարեվերջ ծրագիրը կարող է սահմանափակվել։ 

 «Ես այլ տեղեկության մասին չգիտեմ; Եթե խնդիրներ առաջանան, հասկանանք՝ այդ խնդիրները ինչ բովանդակության են՝ դրանք կլուծենք։

 Այո, նոր է ներդրվել, կարող են լինել խնդիրներ, բայց էս պահին ոչ ոք խնդիրների մասին չի խոսել»,- ասել է Հովհաննիսյանը։ 

Leave a Comment