Կուկուրելյան կտեղափոխվի «Ռեալ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Մարկո Կուկուրելյայի հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է մադրիդյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն։ Տրանսֆերի գումարը կկազմի 60 միլիոն եվրո։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Կուկուրելյան մասնկցել է 50 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը Կուկուրելյայի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment