ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում անելով 1990-ականներին կնքված պայմանագրին, պահանջել է բացառիկ իրավունքներ հայկական կինեմատոգրաֆիկ ժառանգությունը կազմող մոտ 250 ֆիլմերի նկատմամբ, հայտնել է Հայկական կինոյի հիմնադրամը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և իրավական հանգամանքների համապարփակ ուսումնասիրության անհրաժեշտությունը, հիմնադրամը որոշել է ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի «Դասականներ» բաժնում նախատեսված հայկական ծրագրի ցուցադրությունը։
Հիմնադրամն ընդգծել է, որ հայկական կինեմատոգրաֆիկ ժառանգությունը ազգային հիշողության և մշակութային ինքնության կարևոր մասն է, և դրա պահպանումը, հանրահռչակումը և միջազգային առաջխաղացումը մնում են կազմակերպության առաջնահերթությունների շարքում։
Նշենք, որ ֆոնդը չի նշել որ հայկական ֆիլմերի մասին է խոսքը։
