Աշխարհի առաջնության խմբայն փուլի առաջին տուրում Շվեդիայի հավաքականը 5:1 հաշվով պարտության է մատնել Թունիսի ընտրանուն և F խմբի առաջատարն է։ Դուբլի հեղինակ է դարձել «Բրայթոնի» կիսապաշտպան Յասին Այարին։ Աչքի են ընկել նաև անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը և գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Մատիաս Սվանբերգը։
Թունիսի թիմից միակ գոլը խփել է սլովենական «Մարիբորի» պաշտպան Օմար Ռեկիկը։
Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Նիդերլանդների եւ Ճապոնիայի հավաքականները խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:
E խմբում Կոտ դ’Իվուարը 1:0 հաշվով հաղթել է Էկվադորին և 3 միավորով երկրորդ տեղում է։