
Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրն անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին և շեշտել, որ Իսրայելը պարտավոր չէ հետևել դրան և կշարունակի գործել իր անվտանգության նկատառումներից ելնելով:
«Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում։ Իսրայելը չի ենթարկվում Միացյալ Նահանգներին մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք»,- նշել է պաշտոնյան։
«Իմ դիրքորոշումը հստակ է․ մենք այդ համաձայնագրին կողմ չենք, որը չի հոգում մեր անվտանգության մասին։ Մենք իրավունք չունենք գնալու որևէ փոխզիջման՝ պահանջելով ավելի քիչ, քան «Հեզբոլլահ»-ի զինաթափումը, մենք իրավունք չունենք հետ քաշվելու որևէ տարածքից, որը մեր զինվորները զբաղեցրել են… Եվ առավել ևս մենք իրավունք չունենք թեկուզ մեկ վայրկյան լռելու Իսրայելի գնդակոծությունների դեպքում»,- նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնյաները հաստատել էին Վաշինգթոնի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։