Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականն ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում մրցել է Ճապոնիայի թիմի հետ և բաց թողել հաղթանակը վերջին րոպեներին։ Գրանցվել է 2:2 հաշիվը:
50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցլ է Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։ 57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեցլ է ֆրանսիական «Ռեյմսի» հարձակվող Կեիտո Նակամուրան։
Նիդերլանդների հավաքականի երկրորդ գոլը 64-րդ րոպեին խփեցլ է անգլիական «Վեստ Հեմի» հարձակվող Կրիսենսիո Սամերվիլը։
Ճապոնիան խուսափել է պարտությունից 89-րդ րոպեին անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Դաիչի Կամադայի խփած գոլի շնորհիվ։