Միացյալ Նահանգները և Իրանը մի քանի փոխզիջումների են հասել փոխըմբռնման վերջնական հուշագրի տեքստում, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Մասնավորապես, Վաշինգտոնը պարտավորվում է.
ապասառեցնել Իրանի ակտիվներից 24 միլիարդ դոլարը,
վերացնել Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը,
չկուտակել ուժեր Մերձավոր Արևելքում,
ներկայացնել իր դաշնակիցների հետ միասին Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։
Իր հերթին, Իրանը.
վերահաստատում է իր հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին,
պարտավորվում է չմշակել միջուկային զենք։