ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում նշել է, որ Վաշինգտոնը կարող է համաձայնել Իրանի կողմից 15-ամյա միջուկային վառելիքի հարստացման արգելքին։
«Թրամփը հայտարարել է, որ նրանք դեռևս բանակցություններ են վարում Իրանի կողմից միջուկային վառելիքի հարստացման՝ 20 տարով դադարեցման շուրջ։
Թրամփը ակնարկել է, որ կարող է գոհ լինել 15-ամյա կասեցմամբ, բայց ասել է, որ Իրանը մշտապես կսահմանափակվի ցածր մակարդակներով հարստացմամբ, որը «զինվորականները երբեք չեն կարողանա օգտագործել», – հաղորդել է հրատարակությունը՝ մեջբերելով ամերիկացի առաջնորդի հետ իր զրույցի մանրամասները։