Փառքը, փառքը կծագի

Փառքը, փառքը կծագի

15.06.2026 | 00:09

Ես ծրագրում եմ ձեզ համար:

Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից: Ճանաչեք հետզհետե Իմ առատությունը և Իմ բարությունը:

Ավելի ուշադիր եղեք Իմ կողմից առաջնորդված լինելու հրաշքին՝ կառավարվող կյանքի գեղեցկությանը:

Այս հրաշալի իրողությունը օրը օրին կհամակի ձեր գիտակցությունը և հետզհետե էլ ավելի ուրախություն կպատճառի ձեզ:

Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքը ավելի, քան երբևէ, ծրագրավորված ու օրհնված է Իմ կողմից:

Մեկնաբանություններ

Leave a Comment