Մոտ 25000 ավել ձայն կա, քան մատյաններում ստորագրություններ. Լևոն Քոչարյանը՝ իշխանության ապօրինությունների մասին

Խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են լայնածավալ խախտումներով և կարող են կասկածի տակ դնել խորհրդարանի ապագա կազմի լեգիտիմությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։

«Կեղծիքների մասշտաբն ակնհայտ է… դա տեղի է ունենում ցերեկով, դա նորմալ չէ: 200 տեղամասերի վերաբերյալ մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս ստորագրությունների թվից ավելի մոտ 25 000 ձայն»,- ասել է նա։

Leave a Comment