Քաղաքական 6 ուժերի համատեղ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Քաղաքական 6 ուժերի համատեղ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է․

«Եռագլուխ մաֆիան» ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով․ նա չունի և չի ունենալու, և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը, ժողովուրդը հստակ պահանջում է՝ ծնկի բերել, կործանել «եռագլուխ մաֆիային», և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

Եվ ի դեպ, այս խմբակից չենք մոռացել և չենք մոռանալու կալուգացու հիմնական մարիոնետավարին՝ Սերժին: Այնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները: Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը

Իսկ ժողովրդին դիմելով ասում եմ՝ բարի գիշեր, սիրելի ժողովուրդ»-ասված է տեսանյութում։

Leave a Comment