Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ համաձայնել է մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Կիրակի օրը ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին Թրամփի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի մասին, որում նշվում էր, որ վերջինս շնորհավորել է ամերիկացի առաջնորդին ծննդյան օրվա կապակցությամբ և նրա հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցությունները։
«Մենք համաձայնության եկանք նրա (Թրամփի – խմբ.) հետ հանդիպման շուրջ. առաջիկա օրերին «Մեծ յոթնյակի» ձևաչափը կանցկացվի Եվրոպայում» , – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։