Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց որոշման եզրափակիչ մասը, որը դրվեց քվեարկության և կողմ քվեարկեցին ԿԸՀ բոլոր անդամները։ Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։
ԿԸՀ մեկ այլ որոշմամբ մանդատները բաշխում են հետևյալ կերպ՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61 մանդատ,
- «Ուժեղ Հայաստան» կուցակությունների դաշինք – 28 մանդատ,
- «Հայաստան» դաշինք – 12 մանդատ»։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։