Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: X-ում արված գրառման մեջ Փաշինյանը գրել է.

«Շնորհավոր տարեդարձ՝ մեծ առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ @realDonaldTrump: Ձեր ուժեղ առաջնորդությունը և համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան կրկին վսեմ դարձնել։

Մենք բարձր ենք գնահատում օգոստոսի 8-ի պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ունեցած դերը։

Անհամբեր սպասում ենք ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքների կնքմանը»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment