Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ

Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Գբեյրի թաղամասին. նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։

«Թշնամական ավիացիան երկու հզոր հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանի Գբեյրի թաղամասին, առայժմ հաստատված է մեկ մարդու մահը, կան վիրավորներ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Գբեյրիում հարվածները հասցվել են բազմաբնակարան շենքի երկու բնակարանի։

Իսրայելի բանակը հաստատել է Բեյրութի հարավային արվարձանին հասցված հարվածը՝ հայտարարելով, որ հարձակվել են «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական շտաբի վրա՝ Գբեյրի թաղամասում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment