Մեկնարկել է ԿԸՀ նիստը, որտեղ ամփոփվում են ընտրությունների վերջնական արդյունքները (ուղիղ)

Մեկնարկել էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվում են հունիսի 7-ին տեղի ունեցած Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Ավելի վաղ ԿԸՀ-ից հայտնել էին, որ նիստի ընթացքում ընդունվելու են հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment