ՔՊ-ականներին մեղադրանք է առաջադրվել

Yerkir.am-ին հասած տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Լևոն Հոխիկյանի վրա հարձակում կատարած ՔՊ-ականներին՝ Գեղարքունիքի Լիճք գյուղի վարչական ղեկավարին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ընտրական գործընթացներին խանգարելու հոդվածներով։

Նշվում է, որ հունիսի 7-ին կայացած համապետական ընտրությունների ժամանակ  հարձակվել  և բռնություն  են գործադրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից վստահված անձ Լևոն Հոխիկյանի վրա։

Հիշեցնենք, որ Լիճք գյուղի բնակիչ, հարձակման ենթարկված Լևոն Հոխիկյանը հայտնի հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանի հարազատ եղբայրն է։ 

Leave a Comment