
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հունիսի 14-15-ին նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում:
«Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման»,- հայտնում են արտգործնախարարությունից, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: