Մահացել է նախկին ռազմագերի Կարլեն Ստեփանյանը

Հունիսի 10-ին քաղցկեղից մահացել է նախկին ռազմագերի Կարլեն Ստեփանյանը, նա 52 տարեկան էր։

Նրա մահվան մասին լուրը հայտնել է LIBERTAS հասարակական կազմակերպությունը։ Ըստ LIBERTAS-ի՝ Կարլեն Ստեփանյանը գոյատևել է իր հիվանդ մոր թոշակի շնորհիվ, իսկ մոր մահից հետո նրան օգնել են ռազմագերիներին մարդասիրական օգնություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունները։

«Այս մահը ևս մեկ անգամ բացահայտում է այն անմարդկային իրավիճակը, որին բախվում են նախկին պատանդներն ու ռազմագերիները ազատ արձակվելուց հետո՝ պաշտոնական կարգավիճակի բացակայության պատճառով։ Այդպիսի կարգավիճակը պետք է ապահովեր նրանց խնամքն ու աջակցությունը այն լուրջ խնդիրների հաղթահարման համար, որոնց նրանք բախվում են գերությունից վերադառնալուց հետո»,-ասված է կազմակերպության հաղորդարգրության մեջ։

Լուսանկարը՝ արխիվային



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment