Ուկրաինան երկարաժամկետ պատժամիջոցներ է սահմանում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու մերժման, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հաստատել է նաև երկրի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթամբարի, ինչպես նաև Տուլայի մոտակայքում տեղակայված «Ազոտ» գործարանի ուղղությամբ հասցված հարվածները։