«Այսօր ժամը 18:00-ին կհանդիպենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ»,- տեսաուղերձում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք բարձրացնելու ենք մեր բողոքի ձայնը, պահանջելու ենք, որ ԿԸՀ-ն գործի օրենքի համաձայն։ Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ այս օրերին ընդդիմադիր ուժերի միջև ընթանում են բավականին կառուցողական քննարկումներ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ներկայացնի ընտրությունների վերջնական արդյունքները։ Նախօրեին Վարչական դատարանը մերժել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած բողոքները։