Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կատարցի բանակցագնացները մեկնել են Թեհրան՝ վերջնական տեսքի բերելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով՝ դիվանագետներն առավոտյան ժամանել են Իրանի մայրաքաղաք։

Ակնկալվում է, որ ավելի քան երեք ամիս շարունակվող հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հունիսի 14-ին, գրում է գործակալությունը։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ի և Պակիստանի առաջնորդները, մինչդեռ Թեհրանը կասկածներ էր հայտնել պայմանավորվածության ձեռքբերման ժամկետների վերաբերյալ։

Leave a Comment