Վրացերենի իմացությունը պարտադիր կդառնա Վրաստանի բուհեր ընդունվողների համար

Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրենսդրական փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քվոտաներ և խստացնել հատկապես լեզվի իմացության պայմանները, հայտնում է Sputnik Грузия-ն։

Փոփոխություններով նախատեսվում է, որ օտարերկրացիները կկարողանան ընդունվել միայն պետական հավատարմագրում ունեցող բուհեր և մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Դա նրանց հնարավորություն կտա օրինական հիմունքներով գտնվել երկրում և ուսման նպատակով կացության թույլտվություն ստանալ։

Միաժամանակ, երկրի բուհերը պարտավոր կլինեն հաշվառում վարել բոլոր օտարերկրյա ուսանողների և նրանց առաջադիմության վերաբերյալ։

Արտերկրում դպրոց ավարտած օտարերկրացիների համար առանց քննությունների ընդունվելու իրավունքը կպահպանվի, սակայն հուլիսի 1-ից նրանք ընդունվելիս պարտավոր կլինեն հաստատել վրացերենի իմացությունը։

Leave a Comment