14.06.2026 | 11:37
Երեկոյան ամուսնուս հետ դուրս եկանք քայլելու մեր բակի այգում և հարակից տարածքի աղբատարի մոտ գրքեր տեսանք գետնին… Հեռվից նկատեցի, որ վրայի գիրքը անվանի ազգականիս` Վախթանգ Անանյանի հատորներից է («Սևանի ափին»), հաջորդը, թեև թարս էր դրված, կրկին ճանաչեցի ու գրեթե բղավելով`«Սա հաստատ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ն է…»։
Հետո Ջիվանի, հետո…
Հետո գրքերը վերցրինք, բնականաբար չէինք թողնի և ամուսինս, որ դեռ լուռ էր ասաց.
– Ա՜յ, թրքացումը էսպես է սկսվում, երբ էն գրքերը, որոնցով պետք է դաստիարակվեին` հայտնվում են այստեղ…
Սա էլ մի ուրիշ ողբերգություն է։
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ