Գիտնականները մալարիայի բուժման նոր մոտեցում են գտել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Գիտնականները մալարիայի բուժման նոր մոտեցում են գտել

Մալարիայի մակաբույծի վերարտադրությունը կարելի է կասեցնել՝ փոխելով տիրոջ օրգանիզմի ջերմաստիճանը, ինչը կարող է օգնել հիվանդության բուժմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տոկիոյի Ջիկեյ բժշկական համալսարանի արևադարձային բժշկության ամբիոնի դոցենտ Թայչի Օդագավան։

«Մեր հետազոտությունը պարզել է, որ երբ մալարիայի մակաբույծը տեղադրվում է մարմնի նորմալ ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանային միջավայրում, նրա բազմացումը ճնշվում է», – ասաց փորձագետը։

Հետազոտությունն իրականացվել է արևադարձային մալարիայի մշակված հարուցչի, ինչպես նաև մկան մոդելի վրա։ Երկու դեպքում էլ, ըստ գիտնականի, երբ ջերմաստիճանը իջել է, մակաբույծի վերարտադրությունը ճնշվել է։

«Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մալարիայի մակաբույծի՝ նոր կարմիր արյան բջիջներ ներթափանցելու գործընթացը խաթարվում է։ Մալարիայի մակաբույծը բազմանում է կարմիր արյան բջիջների ներսում, ապա պարբերաբար դուրս է գալիս դրանցից և մտնում հաջորդ կարմիր արյան բջիջներ՝ այդպիսով ավելացնելով իր քանակը», – բացատրել է Օդագավան։

Leave a Comment