10:00 Լուրերը մեկ տողով. Մոսկվան «ջրի տակ». հայերի փայլուն հաղթանակները ԱՄՆ-ում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում, որոնք պայմանավորված են Սև ծովից թափանցող ակտիվ ցիկլոնով։ 

•Միևնույն ժամանակ, Խաղաղ օվկիանոսում սկսված բնական երևույթը կարող է փոխել եղանակը ողջ աշխարհում: 

•Ռուսաստանի մայրաքաղաքն արդեն տուժել է հզոր տեղումներից ու ջրհեղեղներից։

•Վարչական դատարանը մերժել է քաղաքական ուժերից մեկի հայցերը, սակայն արձանագրել է խախտումներ և վերաքվեարկության անհրաժեշտություն։ 

•Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կհրապարակի վերջնական արդյունքները և ստիպված կլինի առանձին տեղամասերում նոր քվեարկություն նշանակել։

•ԱՄՆ-ի և Իրանի միջև ակնկալվում է միջուկային զենքի սահմանափակմանն ուղղված նոր համաձայնության ստորագրում։ 

•Կողմերը միջնորդ պետությունների մասնակցությամբ պատրաստվում են վիրտուալ ձևաչափով հուշագիր կնքել, որը կնախատեսի զինադադարի երկարաձգում։

•Ամերիկյան հեղինակավոր լիգայի մրցաշարում հայ ըմբիշը և խառը մենամարտերի մարտիկը փայլուն հաղթանակներ են տոնել։ Երկու մարզիկներն էլ իրենց գոտեմարտերն ավարտել են ժամանակից շուտ՝ բացահայտ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ։

Leave a Comment