Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Մոսկվայում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ընդամենը մի քանի ժամում քաղաքի արևելյան որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է 122,9 մմ-ի, ինչը կազմում է հունիսի ամսական նորմայի գրեթե 160 տոկոսը։

Զգալի տեղումներ են գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան, արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում, որտեղ տեղումների ծավալը հասել է ամսական նորմայի 67-78 տոկոսին։

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ստորգետնյա անցումները, փողոցները, ինչպես նաև Կուզմինկիի, Կրոպոտկինսկայայի, Ֆրունզենսկայայի և Լենինգրադյան պողոտայի մի շարք հատվածներում գտնվող առևտրի կենտրոնները։

Համացանցում տարածված տեսանյութերում երևում են նաև ավտոբուսներ, որոնց սրահներ ջուր է ներթափանցել։

Քաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Անբարենպաստ եղանակի հետևանքների վերացման նպատակով «Մոսվոդոստոկ» պետական ձեռնարկությունը ներգրավել է շուրջ 300 բրիգադ և 290 միավոր հատուկ տեխնիկա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment