ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Դագ Բերգումը խոսել է Իրանի նկատմամբ Թրամփի «եռակի հաղթանակի» մասին։
«Նախագահ Թրամփը ռազմական առումով հաղթեց պատերազմում: Այնուհետև հաղթեց տնտեսական առումով։ Դիվանագիտական, ռազմական և տնտեսական՝ պատերազմում հաղթելու երեք տարբերակ կա։ Թրամփը հաղթել է բոլոր երեք ուղղություններով», – հայտարարել է Բերգումը։