Հարձակման է ենթարկվել նավթատար տանկեր

Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Օմանի ափից 11 կմ դեպի արևելք գտնվող տանկերը հարձակման է ենթարկվել։

UKMTO-ի տվյալներով՝ տանկերի ձախ կողային հատվածին հարվածել է անհայտ արկ։

Նավաստիները անվտանգ են, շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։ Տանկերը շարունակում է ուղևորությունը դեպի նշանակման նավահանգիստ։

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

Ծովային առևտրային գործողությունների վարչությունը կոչ է արել տվյալ տարածքով անցնող նավերի անձնակազմերին պահպանել զգոնությունը և կասկածելի ցանկացած երևույթի մասին տեղեկացնել վարչությանը։

Leave a Comment