Խորհրդարան չմտնեք, չփորձվեք. Նազարյանը՝ ընդդիմությանը

ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը քվեարկության արդյունքներն այս օրերին վիճարկող ընդդիմությանն ուղղված հայտարարություն է հնչեցրել. «Հանկարծ չմտնեք խորհրդարան»։

Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ու քննադատել ընդդիմությանը նրա համար, որ բարձրաձայնում են ընտրակեղծիքների մասին.

«Այսպես կոչված ընդդիմադիրներին ասեմ՝ հանկարծ խորհրդարան չմտնեք, հանկարծ… »,- ասել է Նազարյանը:

«Հիշեք ու հանկարծ խորհրդարան չմտնեք, չփորձվեք։ Հատկապես այնտեղ մեկը կա. եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար հեչ լավ օրեր չեն լինելու»,- ասել է Նազարյանը։

Leave a Comment