Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս


Միջազգային


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն հունիսի 14-ից 15-ն աշխատանքային այցով կգտնվի Մինսկում։


Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։


Նշվում է, որ այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկրի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ։


Leave a Comment