Թրամփը հրապարակել է Պակիստանի վարչապետի գրառումը ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հայտարարության սքրինշոթը, որտեղ նշվում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքի վերջնական կնքումը, հավանաբար, տեղի կունենա առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը տեղի չի ունենա հունիսի 14-ին, սակայն չի բացառել, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին։

Leave a Comment