Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին առանձնացրել է այն թիմին, որն այս պահին նույնպես գտնվում է գերազանց մարզավիճակում։

​«Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

​Հիշեցնենք, որ իսպանացիները Եվրոպայի գործող չեմպիոններն են, իսկ արգենտինացիները՝ աշխարհի։ Հատկանշական է նաև, որ 2024 թվականին Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողությունից հետո Ռոդրին արժանացավ «Ոսկե գնդակի»։

​Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնությունում կմեկնարկի առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 15-ին։ Այդ օրը Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը կմրցի Կաբո Վերդեի ընտրանու դեմ։ Դրանից հետո խմբային փուլի շրջանակում «Կարմիր ֆուրիային» սպասվում են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի հավաքականների հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment