Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանի Օկտյաբրսկի գյուղի մոտ տղամարդը և 4-ամյա երեխան մահացել են, երբ Վոլգա գետում նրանց թիավարման տախտակը (SUP board) շրջվել է։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ երկու մեծահասակ և երեք երեխա թիավարում էին Վոլգա գետում՝ Օկտյաբրսկի գյուղի Շչուրյաչի այգեգործական համայնքի հարակից հատվածում։ Ինչ-որ պահի տախտակը շրջվել է, և բոլոր ուղևորները հայտնվել են ջրում։ Երեխաները սկսել են խեղդվել։

8-ամյա աղջկան և 5-ամյա տղային հաջողվել է փրկել։ Սակայն 34-ամյա տղամարդը, փորձելով օգնության հասնել խեղդվող 4-ամյա երեխային, ինքն էլ է խեղդվել։

Ջրասուզակները երեխայի և տղամարդու մարմինները հայտնաբերել են ափից մոտ 50 մետր հեռավորության վրա՝ շուրջ 8 մետր խորության մեջ։

Պարզվել է, որ մահացածները փրկարարական բաճկոններ չեն կրել։ Նախնական վարկածով՝ ողբերգության պատճառ է դարձել ջրային անվտանգության կանոնների խախտումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment