ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Իսպանիայում անցկացված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սարգսյանն առաջնության ընթացքում չի կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարչին Մոլենդայի հետ։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը դարձել է փոխչեմպիոն։
