Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեղեկացմամբ՝ անբարենպաստ եղանակային պայմանների և ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։

Արդյունքում՝ առանց էլեկտրամատակարարման են մնացել Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար և Ջամշլու գյուղերը։

ՀԷՑ-ից հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը 06:00-ից սկսվել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։

Ընկերության տվյալներով՝ աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում։

Leave a Comment