Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում հատուկ ռազմական օպերացիայի բոլոր ուղղություններով, և Ուկրաինայի զինված ուժերի ոչ մի հարված ՌԴ տարածքին չի օգնի հակառակորդին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:

Պուտինի հայտարարություններից կարևորը՝ մի քանի տողով

• Հակառակորդը չի կարողանում զսպել ռուսական զորքերի ճնշումը և անցնում է ահաբեկչական մեթոդների:

• Ռուսաստանի զորքերը պահպանում են ռազմավարական առավելությունը ՀՌՕ-ի գոտում և առաջ են ընթանում բոլոր ուղղություններով:

• Նոր շրջանները մինչև 2030 թվականը բոլոր հիմնական ցուցանիշներով պետք է հասնեն համառուսաստանյան չափանիշներին: Այս նպատակով ծրագրում նախատեսված է շուրջ 300 տարբեր միջոցառում:

• Նշված տարածքների ինտեգրման գործընթացին միացել են բոլոր դաշնային գերատեսչությունները, բազմաթիվ պետական ընկերություններ և այլ մարզեր:

• Այս սուբյեկտները ստիպված են զարգացնել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի բարդ պայմաններում:

• Այդ շրջաններում կյանքի բոլոր ոլորտները պետք է ստանան զարգացման հզոր ազդակ, ինչը համազգային նշանակության խնդիր է:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment