Հնդկաստանում ռազմաօդային ուժերի An-32 տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է ANI լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
«Ռազմաօդային ուժերի 5 զինծառայող զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով», – հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ օդաչուներից մեկը ողջ է մնացել և բժշկական օգնություն է ստանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Ասսամ նահանգի Ջորհաթ ավիաբազայում. ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս։ Նշվել էր, որ վթարից հետո դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։
Վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։