Իսրայելի պաշտպանության ուժերը շաբաթ օրը հարվածել են հարավային Լիբանանի թիրախներին, այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները կոչ են արել տարհանել տարածաշրջանի 20 շրջանի բնակիչներին, այդ թվում՝ Էն-Նաբատիա քաղաքի, հաղորդում է Al Arabiya-ն։
Հարվածներ են գրանցվել նաև Էն-Նաբատիայի մոտակայքում գտնվող գյուղերին:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ բնակչությունը պետք է անհապաղ նահանջի Զահրանի գետից այն կողմ, որը հոսում է Լիբանան-Իսրայել սահմանից մոտավորապես 45 կմ հեռավորության վրա։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը Զահրանիից հարավ գտնվող տարածքները անցյալ տարվա մայիսին հայտարարել է մարտական գոտի և այդ ժամանակից ի վեր հարվածներ է հասցնում այնտեղ։