Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր




 


ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր։ 


 


«Հ.Ա.Տ ԳՈԼԴ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։


 


Ընկերության ղեկավարը ներկայացրել է կառուցման ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել, որ միջին հզորության այս խեցգետնաբուծարանի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է 129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։


 


Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետություն-մասնավոր նմանօրինակ համագործակցությունը, որն ուղղված է ոլորտի զարգացմանը։


 


էկոնոմիկայի նախարարություն


 


 



 


 

Leave a Comment