Կուսակցության ներկայացուցիչները իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Leave a Comment