Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը




Հունիսի 8-11-ը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանին։ 


 


«Իր ելույթներում դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց UNDP-ի և UNFPA-ի գործունեությունը՝ կայուն զարգացման, դիմակայունության, ժողովրդագրական քաղաքականության, կանանց և աղջիկների հզորացման, հումանիտար արձագանքի և խոցելի խմբերին աջակցության ուղղություններով։


 


Նա վերահաստատեց Հայաստանի աջակցությունը երկու կազմակերպությունների մանդատներին և ընդգծեց կանխատեսելի ֆինանսավորման, ազգային մակարդակում արդյունավետ գործունեության և ծրագրային երկրների հետ շարունակական գործընկերության կարևորությունը։


 


UN80 նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումներին անդրադառնալով՝ դեսպան Հովհաննիսյանը շեշտեց, որ բարեփոխումները պետք է նպաստեն արդյունավետության և ազգային մակարդակում ազդեցության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով գործող մանդատները, մասնագիտական կարողություններն ու գործառնական գործունեությունը։


 


Նա ընդգծեց, որ ցանկացած անցումային գործընթաց պետք է բացառի ընթացիկ ծրագրերի իրականացման խաթարումը և ապահովի, որ ռեսուրսներն ու կառավարման կարողությունները շարունակեն ուղղված լինել արդյունքների ապահովմանը։


 


Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը անդամ պետությունների կողմից առաջնորդվող, թափանցիկ, ներառական և ապացույցների վրա հիմնված գործընթացին»:


 


 ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն


 


 



 


 

Leave a Comment