Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգեց Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։
Նշենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ երկարաձգելով Կարապետյանի կալանքը ևս 3 ամսով և մերժելով փաստաբանների միջնորդությունը։