Վաշինգտոնը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելուն և Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ կառուցելուն։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձի տեքստում՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է փաստաթղթում։
«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորմանը։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ երկարատև խաղաղությունը կհարթի ճանապարհը դեպի ավելի բարգավաճ ապագա ռուս ժողովրդի և մեր երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերություններ», – հավելել է պետքարտուղարը։