Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները․ ԵԱ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի թիմը ընդգրկվեց B2 խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Բուլղարիայի և Վրաստանի հավաքականների հետ։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերում 4-րդ տեղ զբաղեցրած 7 թիմ կնահանջի B լիգա։

B լիգայում 24 հավաքական բաժանվել է 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Այստեղ ևս հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմը կբարձրանան Ա լիգա՝ 2-րդ փուլին մասնակցելու համար։

Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Հունգարիայում։

Leave a Comment