Նեթանյահուն ասել է, որ իր կյանքը նվիրել է «իրանական միջուկային սպառնալիքի դեմ պայքարին»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կյանքը նվիրել է «իրանական միջուկային սպառնալիքի դեմ պայքարին»՝ նշելով, որ իր ղեկավարության ներքո Թեհրանը չի կարողանա միջուկային զենք մշակել։

«Ավելի քան 30 տարի ես եղել եմ Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում։ Եթե այս պայքարը չլիներ, Իրանը վաղուց ձեռք կբերեր ատոմային ռումբեր՝ Իսրայելը ոչնչացնելու համար։ Իրանը ձգտում է ոչնչացնել հրեական պետությունը, և ես իմ կյանքը նվիրում եմ դա կանխելուն», – ասել է նա։

Նեթանյահուն ընդգծել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է Իսրայելի կառավարությունը, Իրանը չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել։

«Քանի դեռ ես Իսրայելի կառավարության ղեկավարն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Այս հարցում նախագահ Թրամփի և իմ միջև լիակատար համաձայնություն կա», – ասել է Նեթանյահուն։

Leave a Comment