Ճապոնիայի հավաքականի ավագը վնասվածքի պատճառով ավարտեց կարիերան

Ճապոնիայի ազգային հավաքականի ավագ Վատարու Էնդոն հայտարարել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

Անգլիական «Լիվերպուլի» 33-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը ոտքի վիրահատությունից հետո դանդաղ վերականգնողական ընթացքի պատճառով։

Վատարու Էնդոն 73 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականում, խփել 4 գոլ։ Նա 2015 թվականին էր նորամուտը նշել ազգային հավաքականում։

Leave a Comment