Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. Նեթանյահու

Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերահաստատել է իր վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել՝ ընդգծելով, որ այս հարցում Դոնալդ Թրամփի հետ լիակատար համաձայնության մեջ է։

Ըստ վարչապետի՝ իր ավելի քան երեսնամյա պայքարը հենց այդ նպատակին է ուղղված եղել, քանի որ առանց այդ ջանքերի Իրանը վաղուց ատոմային ռումբեր կունենար։

Իր կոշտ դիրքորոշումը պաշտպանելիս Նեթանյահուն հայտարարել է. «Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»։

Նա շեշտել է, որ Իրանը մշտապես աշխատում է հրեական պետության ոչնչացման ուղղությամբ, և ինքն իր կյանքը նվիրել է այդ սցենարը կանխելուն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment