Եվս մեկ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։

 Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։

Leave a Comment